Կորոնավիրուսի թեմայով Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ համավարակի՝ համաշխարհային տնտեսության վրա թողած ազդեցությանն է անդրադարձել Արժույթի միջազգային հիմնադրամը:
Ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների՝ համաշխարհային տնտեսությանը հասցվելիք վնասն ավելի մեծ կլինի, քան 1930-ականների Մեծ ճգնաժամի տարիներին:
Համավարակով պայմանավորված՝ խստացված միջոցները, այդ թվում համընդհանուր կարանտինը, ճանապարհորդությունների սահմանափակումները, գործունեությունների դադարեցումն ու սոցիալական հեռավորության պահպանումը հանգեցրել են տնտեսական ակտիվության գրեթե կանգի: