Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 7, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, պետական, հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, անառակաբարո գործողություններ կատարելու, սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 հետախուզվող և 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու, սպանության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: