ՕՊԵԿ+-ը վերջնական համաձայնության է եկել՝ նավթի արդյունահանումը կրճատել օրական 9,7 միլիոն բարելով:
Մեքսիկան, որի պատճառով ՕՊԵԿ+-ի բանակցությունները ձգվեցին չորս օր, համաձայնեց նավթի արդյունահանումը կրճատել 100 հազար բարելով, իսկ մնացած 300 հազարը կփոխհատուցի Միացյալ Նահանգները:
Ընդհանուր առմամբ, ՕՊԵԿ+-ն ակնկալում է, որ մայիսի սկզբից արդյունահանումը ներկա մակարդակից կնվազի մինչև օրական 19 միլիոն բարել: Դա ներառում է նավթարդյունահանող բոլոր պետություններին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, Կանադային և Նորվեգիային:
ՕՊԵԿ+-ի ձեռք բերած համաձայնությունից հետո կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի եռակողմ հեռախոսային բանակցությունը:
Երեք երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ՕՊԵԿ+-ի նոր գործարքին, կարևորել համաձայնագրի նշանակությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ+-ի համաձայնությունը մեծ գործարք է համարել և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին ու Սաուդյան Արաբիայի թագավորին այդ հաջողության համար: