ԱՄՆ-ում մոլեգնում են տորնադոները, որոնք հասցրել են ավերածություններ առաջացնել երկրի մի քանի շրջանում, խլել 18 քաղաքացու կյանք: Ընդհանուր առմամբ, բնական աղետն ընդգրկել է երկրի 11 նահանգ, որտեղ բնակվում է 39 միլիոն մարդ: Փոթորիկները դժվարացրել են մարդկանց թաքստոցներում ապաստանելու հարցը, քանի որ կորոնավիրուսից պաշտպանվելու կարևոր միջոցառումներից մեկը միմյանցից հեռավորություն պահելն է:
Արտակարգ իրավիճակների պատասխանատուները խորհուրդ են տվել բնակիչներին՝ չմոռանալ կորոնավիրուսի գոյության և դրա դեմ պայքարի կանոնների մասին: