Ապրիլի 14-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 1lurer.am-ին լուրը հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: Այն կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով:
Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայնում են, որ հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական կայունության պահպանման ուղղությամբ համատեղ քայլերին:
Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: