Ապրիլի 13-ի դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 միլիոն 856 հազար 831 դեպք: Մահացածների ընդհանուր թիվը 114 հազար 314 է, առողջացածներինը՝ 428 հազար 277:
Վարակակիրների թվով առաջատար է մնում ԱՄՆ-ը՝ 560 հազար 433: Մահացածներ՝ 22 հազար 115: Վարակակիրների թվով հաջորդը Իսպանիան է՝ 166 հազար 831 մարդ, որից 17 հազար 209 մահ: Իտալիան երրորդն է. 156 հազար 363 վարակակիր, 19 հազար 899 մահացած: