Պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, իրականացնում զինծառայողների ջերմաչափում, գրանցում են յուրաքանչյուրին և հետո թույլատրում շարունակել ճանապարհը։
«Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ»,- գրել է Ստեփանյանը։