Թուրքական մամուլն ու սոցկայքերը մեծ աղմուկ են բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համեմատությունից: Այն որակել են ազգայնականության ու ռասիզմի դրսևորում՝ պատմական որոշ անճշտություններով:
Ռուսաստանի նախագահը զուգահեռներ է անցկացրել թյուրքերի դեմ պատերազմների և կորոնավիրուսի դեմ պայքարի միջև։ Նա հիշատակել է հատկապես 11-րդ դարի թյուրքական ցեղերի դեմ պատերազմները՝ նշելով. «Ամեն ինչ կանցնի, սա էլ է անցնելու։ Մեր երկիրը բազմաթիվ լուրջ փորձություններ է հաղթահարել։ Պեչենեգներն ու կումաններն էլ (ղփչաղ) են ժամանակին հարձակվել մեզ վրա, բայց Ռուսաստանը բոլորին հաղթեց։ Կորոնավիրուս կոչվող չարիքին էլ ենք հաղթելու։ Միասնաբար ամեն ինչ էլ կարող ենք հաղթահարել»։