Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսային իրավիճակը գնալով վատթարանում է, և Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է հիմնվել պաշտպանության նախարարության ռեսուրսների վրա՝ ճգնաժամը հաղթահարելու համար:
Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, Պուտինն ասել է, որ իրավիճակը անընդհատ փոխվում է, և հաջորդ մի քանի շաբաթը որոշիչ կլինի վարակի տարածումը կասեցնելու և ավելի կտրում որոշումներ կայացնելու հարցում: