Ռուսաստանի հետ Չինաստանի հյուսիսարևելյան սահմանը դարձել է կորոնավիրուսի համաճարակի հնարավոր երկրորդ ալիքի դեմ պայքարի ճակատ: Վարակման նոր դեպքերի թիվն այստեղ կտրուկ աճել է: Ընդ որում՝ վարակակիրնեորի 90 տոկոսը արտասահմանից վերադարձածներն են:
Այն բանից հետո, երբ Չինաստանին հաջողվեց ճնշել համաճարակի ներքին օջախները, երկրում որոշակիորեն աշխուժացավ տնտեսությունը: Սակայն վտանգ կա, որ «ներմուծվող» վարակի պատճառով համաճարակի երկրորդ ալիք կսկսվի: