Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության արտահերթ նիստում տեղեկացրեց, որ հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ, որի հիմնական չափանիշներն են 2019-ի ընթացքում 24-500 միլիոն դրամի շրջանառությունը, վարկային լավ պատմությունը, ժամանակին հարկերը վճարելը, շուրջ 457 դիմում է ներկայացվել նախարարություն։
«Սրանց զգալի մասը եղել է ոլորտին չհամապատասխանող չափանիշներով։ Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70։ Դրանք արդեն բավարարված են և վարկավորման նպատակով գտնվում են ֆինանսական կազմակերպություններում։ Ընդհանուր վարկի գումարը 563 միլիոն է»,- նշեց նախարարն ու հավելեց, որ շաբաթվա վերջում ներկայացրած թվերը կրկնապատկված կլինեն, և պետությունը փոքր ու միջին ավելի շատ ձեռնարկատիրություններին կօգնի։