Որ էս 30 օրը լրանա՝ կարո՞ղ եք էլի 30 օրով երկարացնել՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ նման հնարավորություն կա։
«Ձեր մեկնաբանությունը մի փոքր նեղ է այն առումով, որ ստացվում է, թե արտակարգ ռեժիմը Կառավարությանը երկարաձգելու հնարավորություն չի տալիս, ինչը նախատեսված է 5-րդ հոդվածի երկրորդ կետով։ Ընդհանուր առմամբ, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռևս չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, կարծում եմ, որ շատ տրամաբանական է, որ 5-ի 2 կետով հղում է արվում 5-ի 1 կետին, և 30 օրով հնարավորություն է տրվում երկարաձգել։ Այդ դեպքում ստացվում է, որ վաղը՝ հենց օրը լրանում է, պետք է արտակարգ դրության որոշմամբ հանդես գայինք, և առհասարակ այդ դեպքում երկարաձգման ինստիտուտի գոյությունը հարցականի տակ է դրվում»,- նշեց Ավինյանը։