Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության արտահերթ նիստում տեղեկացրեց, որ հանգստյան օրերին շատ թեստավորումներ են արվել։
«Անցնող օրվա հնթացքում ունեցել ենք 26 նոր դեպք։ Գումարային դեպքերի թիվը դառնում է 1039-ը։ Ունեցել ենք 14 դուրսգրում։ Հետևաբար՝ 211 է դառնում ընդհանուր բուժվածների թիվը։ Ցավոք սրտի, ունեցել ենք ևս մեկ մահ։ Մահացածների ընդհանուր թիվը դարձել է 14։ Մեր հսկողության տակ գտնվող ակտիվ դեպքերի թիվը 814 է։
Ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, կիրակի՝ 467»,- վարչապետի հարցին ի պատասխան տեղեկացրեց նախարարը։
Թորոսյանը հավելեց, որ հետազոտություններն անցկացվում են 6 լաբորատորիայում։ Ըստ նախարարի՝ հավանաբար, դրանց քանակը մոտակա օրերին կավելանա ևս մեկով։