Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն Կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ:
Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»,- գրել է վարչապետը։