«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով անդրադարձավ պարետի որոշմամբ ԶԼՄ-ին վերաբերող սահմանափակումներին։
«Նման ֆորսմաժորային իրավիճակներում լրատվամիջոցները միշտ ցուցաբերել են զսպվածություն։ Չե՞ք կարծում, որ հնարավոր բոլոր սահմանափակումները լրատվամիջոցների մասով պետք է հանվեն»,- հարցրեց Զոհրաբյանը։
Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցադրման՝ դահլիճից հայտնեցին, որ այսօրվանից ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ամբողջությամբ հանված են։
«Հրաշալի լուր գործընկեր լրատվամիջոցների համար, ովքեր մի ժամ առաջ դիմել էին ինձ»,- նշեց Զոհրաբյանը։