ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այդ ընթացքում կսահմանափակվի Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
«Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը:
Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
Նշածս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո»,- տեղեկացրել է նախարարը՝ Ֆեյսբուքի էջում: