Ամերիկյան ողբերգություն. մեկ օրում 22 հազար մարդ է մահացել COVID-19-ից, միայն Նյու Յորքի նահանգում՝ 758-ը: Վարակակիրների թիվն ԱՄՆ-ում հասել է 560 հազարի, 32,634-ն ապաքինվել է:
Երկրի առաջատար վիրուսաբան, պրոֆեսոր Էնթոնի Ֆաուչին նախօրեին ասել է, որ մասնակի վերադարձը նորմալ կյանքի հնարավոր է ոչ շուտ, քան հաջորդ ամիս, եթե այդ ժամանակ ստեղծվի արագ ախտորոշման ծառայություն, և կորոնավիրուսով վարակվածներն արագ մեկուսացվեն:
Հարավային Կորեան վաղը կորոնավիրուսի հայտնաբերման 600 հազար թեստ կուղարկի ԱՄՆ: Ավելի վաղ Հարավային Կորեայի ղեկավարի հետ հեռախոսազրույցում նման խնդրանքով էր հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: