Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Այս քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել առողջական այլ խնդիրների պատճառով: