Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների էփոխանցել բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայբժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկականօժանդակության համար։
Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ ևսիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայնպատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմպայքարելու պատրաստակամությունը։
- Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբօգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվարիրավիճակում մեր կողքին են,- նշեց գեներալը։
Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը ևիշխանություններին մշտական աջակցության համար։