Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 266-ի, գրում է aliq.ge կայքը: Մեկ գիշերվա ընթացքում դեպքերն աճել են 9-ով: Առողջացածները 67-ն են: Ապրիլի 13-ի տվյալներով՝ կարանտինային ռեժիմում է 4872, ստացիոնար վերահսկողության ներքո` 453 մարդ, գրանցվել է 3 մահ:
Ավստրիայի 2 քաղաքացի, որոնց վարակը հաստատվել էր Վրաստանում, վերադարձել են հայրենիք: Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի, որոնց վարակը հաստատվել էր Հայաստանի և Թուրքիայի տարածքում:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1098-ի, նրանցից 250-ը բուժվել է, 11-ը՝ մահացել, 837 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում հատուկ բուժման պայմաններում, հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործող շտաբի տվյալները: Միայն Նախիջևանում 71 վարակակիր և մեկ մահ կա: