Ռուսաստանում, անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 2558 մարդ, Մոսկվայում՝ 1355-ը: Նոր դեպքերը գրանցվել են 62 մարզում, 86 դեպքը հայտնաբերվել է Սմոլենսկի մարզի Վյազմա քաղաքի տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատում: Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 18 328-ի: Վիրուսի զոհերի թիվը Ռուսաստանի ամբողջ տարածքում 148 է: Միաժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 179 մարդ է ապաքինվել՝ նրանց թիվը հասցնելով 1470-ի: