Կոտայքի մարզպետարանի և Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի համագործակցությամբ, վերջիններիս նախաձեռնությամբ Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը տեղեկացրել է, որ բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:
«Շնորհակա՛լ եմ նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմին՝ այս դժվարին օրերին խոցելի խմբում գտնվող մեր քաղաքացիներին աջակցելու համար»,- գրել է նա: