Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր առավոտվա դրությամբ նոր թեստավորումներ չեն իրականացվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից տեղափոխվել է Շուշիի բուժմիավորում:
Նրա ընտանիքի 5 անդամները, որոնք մինչ այս պահը ինքնամեկուսացած էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ են անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: