Քիչ անց կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ պայմանավորված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու Կառավարության որոշմամբ:
Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել. «Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ»: