Կառավարության այսօրվա արտահերթ նիստում կընդունվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը: Որոշման նախագիծն ընդգրկվել է արտահերթ նիստի օրակարգում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխհատուցել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անձանց էլեկտրաէներգիայի և գազի ծախսը՝ 50 տոկոսով, եթե էլեկտրաէներգիայի ծախսը չի գերազանցել 5, գազինը՝ 10 հազար դրամը: