ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է արտակարգ դրության երկարաձգման շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը հետևյալ մասերով հայտարարել չեղյալ.
Սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ և վերահսկողությամբ՝
Երևանի մետրոպոլիտենում, ինչպես նաև ավտոբուսներով կանոնավոր ձևով ուղևորափոխադրումների կազմակերպում.
շինանյութի, տնտեսական, սպորտային նշանակության իրերի վաճառքի կետերի գործունեության թույլատրում.
արհեստագործական նշանակության կետերի վերաբացում.
միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում՝ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ապահովման նպատակով.
մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի վերաբացում.
ոստիկանության և հաշվառման-քննչական ստորաբաժանումների վերաբացում՝ ոչ լրիվ գրաֆիկով.
գույքի գնահատման կազմակերպությունների աշխատանքի թույլատրում.
օրթեզավորման կենտրոնների վերաբացում.
կահույքագործական աշխատանքների թույլատրում։