Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Այն ընդունվեց 107 կողմ ձայնով։
Նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորները գրավոր առաջարկներ չէին ներկայացրել։
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել 4 ամսով։