Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2 օր առաջ գրանցված՝ կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։
Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատկապես, հետևել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։
Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։
Առողջ եղե'ք...»,- գրել է մարզպետը։