Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակի պատճառով, դուրս է գրվել հիվանդանոցից:
Sky News-ը, վկայակոչելով Դաունինգ Սթրիթի ներկայացուցչին, հայտնում է, որ կառավարության ղեկավարն առայժմ չի վերադառնա իր պարտականություններին: Ենթադրում են, որ Ջոնսոնը բուժումը կշարունակի Չեքերսի նստավայրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, որոնք բուժում էին իրեն Սուրբ Թոմասի հիվանդանոցում, և ավելացրել, որ մտքերով ինքը կորոնավիրուսային համաճարակից տուժածների հետ է:
Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում վարակակիրների թիվը հասել է 84,279-ի: Մեկ օրում եղել է վարակի 5288 դեպք, մահացել է 737 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 10612 է, ապաքինվել է 344 հիվանդ: