Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են․
«Արցախի Հանրապետության ոստիկանության՝ 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը 103.637 է, որից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Ընդհանուր առմամբ` կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը` Երևան քաղաքում»,- նշված է հաղորդագրությունում։