Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողվից հայտնում են․
«Ձեզ ենք ներկայացնում ս.թ. ապրիլի 14-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու կարգը:
Միաժամանակ խնդրում ենք ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել հետևյալ լրացուցիչ կանոնները.
-
մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ.
-
անպայման կրել տրամադրված դիմակն ու ձեռնոցը, մեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր).
-
ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը՝ առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու.
-
տեղամասում Ձեր կողմից օգտագործված պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ»,- ասված է հաղորդագրությունում: