ԲԴԽ լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը 1Lurer.am-ի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներով տարածված լուրերը, թե մարտի 1-ի գործով դատավար Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց, և այդ պատճառով է ձգձգվում վիրահատությունից հետո նրա` աշխատանքի վերադարձը։
Ա.Խաչատրյանը նշեց, որ ուժի մեջ է ԲԴԽ մամուլի ծառայության տարածած վերջին հաղորդագրությունը, ըստ որի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»։