Այսօր տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ: Այն նախատեսված է ժամը 12-ին:
Կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը: Այնուհետև, Սահմանադրության համաձայն, իրավունքի ուժով կգումարվի ԱԺ հատուկ նիստ:
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն: