Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարակական ուժերի վարչության հրշեջ- փրկարարական մասի ստորաբաժանումները վաղ առավոտյան Ստեփանակերտում իրականացրել են ախտահանման աշխատանքներ, որոնց արդյունքում մայրաքաղաքում ախտահանվել են հիմնարկ-ձեռնարկությունների մուտքերը, մայթերը և շենք-շինությունների արտաքին հիմնապատերը:
2020 թվականի մարտի 17-ի ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱԻՊԾ ստորաբաժանումները շարունակում են հրշեջ-մեքենաների և տեխնիկական այլ միջոցների ներգրավմամբ հանրապետության տարածքում իրականացնել ախտահանման աշխատանքեր: