Պետությունից աջակցություն ստանալու հերթը հասավ միկրոձեռնարկատերերին։ Խմորեղեն կամ հաց թխող, էկզոտիկ ձևով կանաչի կամ հատապտուղ աճեցնող, չիր պատրաստող կամ ցանկացած տեսակի ապրանք արտադրող կամ ծառայություն մատուցող միկրոձեռնարկատեր կօգտվի հակաճգնաժամային 10-րդ ծրագրից։ Բայց սահմանափակումներ կան․ աջակցությունից կարող է օգտվել միկրոձեռնարկատերերի 3 խումբ։