Աշխարհի տարբեր բեմերը գրաված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեկուսացած է, ասում է՝ իր համար Հայաստանն ամենաապահով վայրն է։
Կարանտինի օրերին էլ թավջութակից չի բաժանվում, հաջորդ շաբաթ կմիանա կառավարության օնլայն համերգների նախաձեռնությանը։
Փարիզից երևան է եկել մեկ այլ երաժիշտ՝ Արմեն Մանասյանը։ Կարանտինի օրերին նրա համար ստեղծագործելու պայման չկա, ժամանակ կա օնլայն կազմակերպչական քննարկումների համար, որ վարակից հետո մշակութային միջոցառումների պակաս չզգանք։