ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մեկնարկել է Մոսկվայից Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը: Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
«Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։
Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- տեղեկացնում են դեսպանատնից։
Հաշվառում անցած ՀՀ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայանում դեսպանության աշխատակիցները շնորհավորել են Սուրբ Հարության տոնի առթիվ։