Երկրում հայտարարված ինքնամեկուսացումը ֆրանսիացիների կյանքը բաժանեց երկու բևեռի՝ կորոնավիրուսից առաջ և հետո։
Նախկինում առավոտ կանուխ աշխատանքի շտապող ֆրանսիացիներն այժմ այդ աշխուժության մասին հիշում են շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ, երբ առավոտյան առևտրի կենտրոն են գնում, որտեղ ստիպված են լինում սպասել երկար ու ձիգ հերթերում։
Միմյանցից մեկ մետր հեռավորություն պահելու մասին ֆրանսիացիներին ամեն օր հիշեցնում են ԶԼՄ-ներում առկա հրապարակումները, թե առևտրի կենտրոններում փակցված ցուցանակները։