Լուսառատի բլուրներից մեկը գործարարը որոշել է Նոյան տապանի տեսքով հյուրանոց կառուցել։ Գործը դեռ չսկսած՝ պարզվել է՝ տարածքը պատմամշակութային է։ Գյուղում մարզպետի մասնակցությամբ հանրային քննարկում է եղել։ Լուսառատի բնակիչներից ոմանք կողմ են շինարարությանը, եթե այն աշխատատեղ ստեղծի և զբոսաշրջիկ բերի։ Դեմ քաղաքացիներ ևս կան։