Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուկրաինացի գիտնականներին 1 միլիոն դոլար վճարել, եթե նրանց հաջողվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն, հայտնում է
ՏԱՍՍ-ը։
Լյաշկոն նաև ասել է, որ վարակի տարածման պիկը սպասվում է ապրիլի 17-ին։ Եվ եթե այդ սցենարն, ըստ նրա, գործի, կառավարությունն ապրիլի 24-ից կարող է մտածել սահմանափակումները վերանայելու մասին։
Նշենք, որ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2777-ի, մեկ օրում հաստատվել է 266 նոր դեպք, 89 մարդ առողջացել է։