NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում արդեն 2 օր է իրականացվում են կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։
Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի։