Քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսի կիրառության հարցը քննարկման փուլում է: Խնդիրն այն է, որ թեև կալանավայրերում կապի միջոցներ ունենալն արգելված է, բայց այդ որոշումը կիրառվում է ընտրովի: Տարիներ շարունակ կան բազում օրինակներ, երբ դատապարտյալը կարողացել է համաձայնության գալ բանտապանի հետ և անարգել օգտվել հեռախոսից: