Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության վերջին երեք շաբաթների ամենացածր ցուցանիշը,՝ գրում է Euronews-ը: 24 ժամվա ընթացքում եվրոպական այս երկրում արձանագրվել է 510 մահ:
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16.353, մինչդեռ ամբողջ աշխարհում մահացության դեպքերը գերազանցում են 100 հազարը: Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսի համավարակից երկրորդ ամենաշատը տուժած երկիրն է Իտալիայից հետո: