Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նախագահական պալատում կորոնավիրուսով վարակվել է երկու տասնյակ աշխատակից, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
20 մարդու մոտ դրական արդունքներից հետո թեստավորել են նաև Աֆղանստանի նախագահի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատակիցներին: Երկրի նախագահի թեստավորման մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Աֆղանստանում կա վարակի 555 դեպք, մահացել է 18 մարդ, ևս 32-ն ապաքինվել են: