Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձավ կառավարության ձեռնարկած 10 հակաճգնաժամային միջոցառումներին։ Վարչապետը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ երեկվա դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ։ Տնտեսական աջակցություն են ստացել 4578 տնտեսավարող սուբյեկտ, սոցիալական աջակցություն՝ 11444 ընտանիք։ Փաշինյանն ընդգծեց, որ աջակցություն են ստանալու են հարյուր հազարավոր մարդիկ։ Ասաց, որ նորից շարունակում են քննարկումները ամենօրյա ռեժիմով, որպեսզի համոզված լինեն, որ աջակցություն կստանան բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այդ աջակցության կարիքը։ Կառավարությունը 10 միջոցառում ընդունել է, նոր միջոցառումներ ևս կընդունի սոցիալ-տնտեսական լարվածությունը մեղմելու համար։
Վարչապետը նաև նշեց, որ այն, որ հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ կա, վիճակը հակահամաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ցանկացած պահի հնարավոր է հիվանդացության նոր բռնկում, որն ավելի մեծ դժվարություններ կստեղծի։ Շեշտեց, որ դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի առաջին հերթին ինքն իրեն։