Ռուսաստանի ֆուտբոլի միությունն ՈՒԵՖԱ-ին հայտնել է, որ պատրաստ է ընդունելու ԵՎՐՈ-2020-ի հանդիպումները 2021 թվականի ամռանը։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
«Ռուսաստանի ֆուտբոլի միությունը պաշտոնապես տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ին Սանկտ Պետերբուրգում 2021 թվականին Եվրոպայի առաջնության հանդիպումներն ընդունելու պատրաստակամության մասին։
Գրությունը ՌՖՄ-ն ուղարկել է ՈՒԵՖԱ այն բանից հետո, երբ համապատասխան երաշխիքներ է ստացել Սանկտ Պետերբուրգի իշխանություններից»,- ասված է ՌՖՄ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն ընդունող քաղաքներից Հռոմն ու Բիլբաոն կարող են հրաժարվել հյուրընկալ քաղաքի կարգավիճակից կորոնավիրուսի պատճառով։