Չինաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակի թիվը մեկ օրում ավելացել է՝ հասնելով 46-ի: Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, թե COVID-19-ի նոր ալիք կարող է լինել՝ գրում է Reuters գործակալությունը:
Չինաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը հիմնականում ներթափանցել են արտասահմանյան երկրներից: Այժմ երկրում վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 82 հազարի: Մահացության դեպքերը 3339-ն են: