Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1.5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում: ՀՀ գլխավոր դատախազությունը ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում հրապարակված հոդվածն ուղարկել Քննչական ծառայություն:
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: