Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը զգուշացրել է, որ COVID-19 համավարակով պայմանավորված Ռուսաստանի մայրաքաղաքում ստեղծված դրությունն ավելի է վատանում, և հայտարարել է Մոսկվայում սահմանափակումների խստացման ու կարանտինի երկարաձգման մասին: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
ՌԴ մայրաքաղաքի պաշտոնական կայքում ասվում է, որ Մոսկվայի հիվանդանոցներում վարակվածների թիվը մեկ օրում 500-ից հասել է 1300-ի:
Մոսկվայում արձանագրվել է վարակի 8852 դեպք, ինչը կազմում է ամբողջ երկրում վարակվածների 65 տոկոսը: Իսկ մահացության ցուցանիշն այստեղ 58 է: