ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը
11:00-ին, Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (կմ 358+200) տեղի է ունեցել մոտ 20 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր, հայտնում են ՏԿԵՆ-ից:
«Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման
մաքրման աշխատանքներ, և ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձել է
երկկողմանի երթևեկելի։
«Հարգելի վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն»,- ասված է հայտարարության մեջ: